<< ԿԱՅՐԻ ԵԹԵ ՇԱՏ ՄՈՏԵՆԱՆ >>

11:47 - 15 Օգո, 2023

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, ամառային օլիմպիական խաղերից մեկ տարի առաջ,  կփորձարկվի անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման և վնասազերծման համակարգը։ Այն  ձեռք է բերվել  350 միլիոն եվրոյով:

Օպերատորը կկարողանա որոշում կայացնել ներխուժող անօդաչու թռչող սարքը չեզոքացնելու անհրաժեշտության մասին:  

Ընդհանուր առմամբ, սպասվում է 200 ժամ ընդհանուր հակադրոնային աշխատանք։ Դրա առանձին տարրերն առաջին անգամ գաղտնի փորձարկել են զինվորականները՝  2023թ. մարտին կայացած վեց ազգերի ռեգբիի մրցաշարի ժամանակ: 

Այժմ Ֆրանսիայի ՆԳՆ-ն ունի 35 մասնագետ, որոնք կարող են աշխատել նման սարքավորումներով, սակայն մինչև օլիմպիական խաղերը իշխանությունները մտադիր են նրանց թիվը հասցնել հարյուրի։ 

Նախատեսվում է նաև օգտագործել թակարդային ցանցերով դրոններ և փոքր լազերային համակարգեր, որոնք կարող են այրել դրոնները մինչև  մեկ  կմ հեռավորության վրա։ 

 

Այլ նորություններ